Ժայռապատկերներ Երևանո՞ւմ

Ես սիրում եմ  Երևանը, ոչ միայն այն պատճառով, որ դա իմ ծննդավայրն է, այլև նրա համար, որ շարք հետաքրքիր պատմություններ ունի պաշարած: Երբեմն պետք է ուղակի մի քայլ ավել դնել կամ պարզապես մի փոքր ավելի ուշադիր նայել շուրջ բոլորը և ահա՝ դարերի մշուշից պատմությունը խոյանում է քո առաջ:

Օրինակ, վերջերս զբոսնում էի Նոր Նորքի 3-4 զանգվածներում հանգրվանած Տիգրան Մեծի պուրակում:

2017-06-25_22-48

Ստվերաշատ  ուղիներ, մանկան խինդով լի խաղահրապարակներ… Սակայն ինձ հանկարծակի  հետաքրքրեց պուրակի հենց մեջտեղում ծառացած մի քարակույտ:

2017-06-25_22-06

Դուք կհարցնեք՝ ի՞նչը ինձ այդքան հետաքրքրեց բազալտե այս անշուք քարերում: Պատասխանը շատ պարզ է: Մի փոքր ուշադիր հայացք, հաջող լուսավորություն և քարերի վրա տեսանելի են դառնում ժայռապատկերները՝ արված նախամարդկանց ձեռքերով: Որմնանկարների կողքին, ցավոք, դուք չեք գտնի որևէ հուշատախտակ, սակայն ես պարզեցի, որ հնագետների վերջին ուսումնասիրությունների համաձայն նման ժայռապետկերները կարող էին արվել շուրջ մ.թ.ա 12000 տարի առաջ…

IMG_0288

Անչափ հետաքրքիր է սեփական աչքով տեսնել և վերծանել փորագրվածը:

Երևակայությանս զոռ եմ տալիս: Ահա Էծի վրա հարձակվել են առյուծները, իսկ նախնադարյան որսորդները իրենց շների հետ  դիտում են գիշատիչների որսը…

IMG_0288.jpg

Ի դեպ, էծագրերի մասին (այո, մեր նախնիների կողմից փորագրված քարայծերի քանակը անքան շատ է, որ երբեմն ժայռապատկերները նաև էծագրեր են անվանվում): Ամբողջ աշխարհում գնտված ժայռապատկերները ընդունված է դասակարգել 15 տարբեր խմբերի: Սովորաբար մի տեղանքում գտնվող ժայռապատկերների քանակը չի գերազանցում 5  տեսակը: Սակայն, օրինակ, Գեղամա լեռներում առկա են 15 տեսակն էլ: Դա թույլ է տալիս ենթադրել, որ մարդիկ իրենց տարածման ընթացքում ոչ թե լեռներ են եկել ինչ-որ վայրերից,  այլ Հայկական լեռնաշխարհից  են իջել և բնակեցրել մայրացամաքը:

Leave a comment